Բարձրացրեք ձեր կայքի հաճախորդների քանակը
Կատարելով մի քանի քայլ` Դուք կարող եք դառնալ xNET.am-ի մի մասը, ինչը Ձեզ հնարավորություն կտա բարձրացնել Ձեր կայքի հաճախորդների քանակը, ստեղծել հետադարձ հղումներ և կապ հաստատել այլ բլոգերների հետ:Ինչպե՞ս է աշխատում xNET.am-ը
1. Ձեր վեբ կայքը Գրանցեք Ձեր կայքը մեզ մոտ և, մուտք գործելով համակարգ, ստղեծեք ձեր պահանջներին համապատասխան վիջեթ: Ինտեգրացիան շատ պարզ է և հնարավոր է իրականացնել առանց խորը տեխնիկական գիտելիքների:2. Ձեր բովանդակությունը Ձեր կայքում մեկ անգամ վիջեթ տեղադրելով` Դուք կարող եք գրառումներ կատարել մեր վեբ կայքում, որոնք հաստատվելուց հետո կհայտնվեն մեր կայքի առաջին էջում:
Դուք կստանաք 150-200%-ով ավելի շատ այցելուներ, քան կհղեք xNET.am: Դա նշանակում է, որ եթե 1000 այցելու սեղմի Ձեր կայքում տեղադրված վիջեթի վրա, ապա Դուք կստանաք մինչև 1500-2000 հետաքրքրված այցելուներ:
Եթե Ձեզ այնքան էլ չի հետաքրքրում Ձեր կայքի այցելուների քանակը, այլ ավելի շատ հետաքրքրում է այլ բլոգերների հետ կապ հաստատելը, ապա xNET.am-ը կօգնի Ձեզ իրականացնել դա: Մեր վեբ կայքն ամենահայտնի գրառումները զգուշորեն ինտեգրում է վիջեթին, և դրանք մեր կայքում ամեն անգամ հայտնվելով` Google-ին հնարավորություն են տալիս ինդեքսավորել Ձեր էջերը:
Ձեր կայքում վիջեթ տեղադրելու միջոցը
Առանց որևէ տեխնիկական գիտելիքների` Դուք կարող եք վիջեթն արագորեն տեղադրել Ձեր կայքում և ստանալ շատ արդյունավետ մարքեթինգային գործիք: Մեր վեբ կայքի վիջեթը յուրահատուկ է, քանի որ յուրաքանչյուր անձ, ով այցելում է մեր կայք, հետքրքրված է տարբեր բնագավառներով. այդ իսկ պատճառով մեր կայքից եկած յուրաքանչյուր այցելու թիրախային է հանդիսանում:Click-through Rate-ի օպտիմիզացում
Ձեր վիջեթում առկա նորությունների շարունակական վերլուծություն կատարելու միջոցով, Դուք կարող եք Ձեր վիջեթի վրա ավելի շատ այցելուներ ուղղել: Իր հերթին click-through rate-ի բարձրացումը Ձեր վեբ կայքի այցելուների քանակի վրա դրական ազդեցություն ունի (վիջեթի միջոցով ինչքան շատ սեղմումներ Դուք հղեք xNET.am կայք, այդքան շատ այցելուներ կստանաք փոխարենը):Ոչ մի գումար, պարտականություններ կամ լրացուցիչ աշխատանք
Անկասկած, xNET.am-ն անվճար է և առանց որևէ պարտավորության: Կատարելով ընդամենը մի քանի պարզ քայլ` Դուք կարող եք վիջեթ ստեղծել և տեղադրել Ձեր վեբ կայքում: Եթե Ձեզ չգոհացնեն արդյունքները, Դուք կարող եք ցանկացած պահին և ցանկացած պատճառով ընդհատել ձեր մասնակցությունը:Հիշե՛ք, մենք դա անում ենք, քանի որ մենք բոլորս էլ ցանկանում ենք մեր բլոգերի միջոցով կապվել այլ բլոգերի հետ: Սա գովազդի հեղափոխական տեսակ է, որն անվճար է և չափազանց սոցիալական:
